Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.11.2015 | 00:02

Տե՛ր, փչի՛ր Սուրբ
Հոգուդ շնչի
հարավային քաղցր
զեփյուռը
իմ խստացած և
թանձրացած սրտի
վրա և Քո
որոտընդոստ
փայլատակմամբ
զարթնեցրո՛ւ իմ
սառնացած ու
ցամաքացած միտքը։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ